Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Սերբիային
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2023 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Երևանում պարտվեց Սերբիայի թիմին: Խաղն ավարտվեց 4։1 հաշվով։
Հայ ֆուտբոլիստներն առաջինը բացեցին հաշիվը. 36-րդ րոպեին սերբերի դարպասը գրավեց Միքայել Միրզոյանը:
Երկրորդ խաղակեսում սերբ ֆուտբոլիստները 4 անգամ գրավեցին Ռաֆայել Նազարյանի սաների դարպասը:
33-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը հեռահար հարվածով գնդակը ուղարկեց Սերբիայի հավաքականի դարպաս, սակայն մրցավարը չհաշվեց գոլը: Նույն Շաղոյանի փոխանցումից երեք րոպե անց Միրզոյանը բացեց հաշիվը։
Հայաստանի երիտասարդական հավաքականը խմբում նախավերջին տեղում է՝ իր ակտիվում ունենալով 3 միավոր:
Նմանատիպ հոդվածներ
Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին
Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ Ch...
Մարգարիտա Առաքելյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնության աղջիկների 87 կգ քաշային կարգում...
Կապառոսը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախնական կազմը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու...
Այս խաղում լավագույնն էինք դաշտում. Մխիթարյան
Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է «Յուվենտուս»-ից կրած պարտությունից: «Այո, մենք հիասթափված ե...