Կապառոսը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախնական կազմը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու են Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Իսպանացի մասնագետն այս անգամ հավաքական է հրավիրել 25 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ
Դավիդ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Չալըշըր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ - «Նոա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Մարգարյան - «Արարատ»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Կիսապատշպաններ
Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» (Իտալիա)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)
Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Ալիկ Առաքելյան - «Արարատ»
Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Լուկաս Սելարայան - «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
Իշխան Գելոյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»
Հայաստանի հավաքականը կսկսի մարզական հավաքը հոկտեմբերի 2-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Մեր թիմն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:
Հայաստանի հավաքականը ԱԱ-2022-ի որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ։
Նմանատիպ հոդվածներ
Մարգարիտա Առաքելյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնության աղջիկների 87 կգ քաշային կարգում...
Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին
Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ Ch...
Հայաստանի երիտասարդական հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Սերբիային
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2023 թվականի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրում Երևանում պա...
Այս խաղում լավագույնն էինք դաշտում. Մխիթարյան
Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է «Յուվենտուս»-ից կրած պարտությունից: «Այո, մենք հիասթափված ե...