Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են հայ֊ռուսական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների նշանակությունը:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Արարատ Միրզոյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։
Երկու երկրների ԱԳ նախարարները կարևորել են 2020թ. նոյեմբերի 9-ի ու 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բեված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը:
Արտաքին քաղաքական ոլոտում քայլերի կոորդինացման համատեքստում կողմերը քննարկել ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությունը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Երկրի՝ իր սահմանները պաշտպանելու թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է հատի սահմանը. Իրանը դա թույլ չի տա. Քիոմարս Հեյդարի
Ինչպես արդեն հայտնել ենք` Իրանում մեկնարկել են ադրբեջանի սահմանին ընթացքող զորավարժություննեը՝ հրետանու, զրահատեխնիկայի,...
Իսրայելը ցեղասպանություն վերապրած հայերի սերնդի ներկայացուցչին ուղարկում է որպես Ադրբեջանում Իսրայելի դեսպան. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Դիվանագիտության պատմության մեջ ամենախայտառակ դիվան...