Իրավապահները ինչ են փնտրում Դավիթի Տոնոյանի և նրա մտերիմների բնակարաններում. մանրամասներ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին ԱԱԾ-ն խուզարկում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները արդեն մի քանի օր է, ինչ խուզարկում են Դավիթ Տոնոյանի քրոջ, ինչպես նաև մյուս հարազատների տունը:
Ավելին, Դավիթ Տոնոյանի մտերիմ շրջապատից ArmLur.am-ին հայտնել են, որ իրավապահները նախկին նախարարի տանը փնտրում են ինչ-որ փաստաթուղթ, իսկ թե ինչ փաստաթուղթ, կհայտնենք ավելի ուշ:
Հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն իրավապահները Դավիթի Տոնոյանի տունը խուզարկում են Պատրոն Դավոյի գործով: Նշենք, որ Դավիթ Գալստյանիը՝ Պատրոն Դավոն, ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկերն է:
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով:
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Տոնոյանին ձերբակալել են․ նոր մասնրամասներ
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ այս պահին խուզարկություն է ընթանում պաշտպանության նախկին նախարար Դա...
Դավիթ Տոնոյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Պաշտպանության նախկին նախարար (2018-2020թթ.) Դավիթ Տոնոյանի նկատմ...
Բաքուն վստահեցրել է Թեհրանին, որ ահաբեկիչների ներկայությունն ուղղված չէ Իրանի դեմ․ Իրանից ուշագրավ բացահայտում են արել
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասաց, որ Թեհրանն ի սկզբանե տիրապետում էր Ադրբեջանում ահաբեկիչների առկայության մասին բոլ...