Իրանցի պաշտոնյան Ալիևին համեմատել է երեխայի հետ. մանրամասներ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) գլխավոր հրամանատարի տեղակալ Սարդար Ֆադավին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանել է փիլիսոփայական արտահայտությամբ:

 

 «Դա ընդհանրապես համեմատելի չէ: Երբ փոքր երեխան վիրավորում և հայհոյում է ձեզ, ձեր ձեռքը դնում եք այդ երեխայի գլխին», - ասել է Ֆադավին:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը սկսել է ոչ ադեկվատ պահանջներ ներկայացնել Իրանին՝ վերջինիս կողմից իրականացվող զորավարժությունների պատճառով:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում քննադատություններ էր հնչեցրել Իրանի հասցեին:

«Այս զորավարժությունը զարմանք է առաջացրել մեր մոտ, քանի որ նման երևույթներ վերջին երեսուն տարիների ընթացքում չեն եղել: Ճիշտ է, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի զորավարժություններ անցկացնել իր տարածքում, սակայն այդ զորավարժությունները ունենում են կոնկրետ ժամանակացույց: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այնտեղ. նման բան նախկինում չէր եղել: Սա նաեւ մեր հասարակության հարցն է: Ինչու՞ նրանք զորավարժություն չեն անցկացրել այն ժամանակ, երբ հայերն այնտեղ էին ապրում: Ինչու՞ նրանք զորավարժություններ են անցկացնում միայն այն ժամանակ, հենց որ մենք հասանք այնտեղ»,- ասել էր նա:

Քաղաքականություն