Ովքեր են բնակարանի վարձի փոխհատուցման համար դիմած ՔՊ-ականները
ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 10 պատգամավոր դիմել է բնակարանի վարձի փոխհատուցման գումար ստանալու համար։ armlur.am-ի տեղեկացմամբ, փոխհատուցում ստանալու համար դիմել են Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լիլիթ Ստեփանյանը և Նարեկ Ղահրամանյանը։
Իսկ ովքեր են փոխհատուցման համար դիմած ՔՊ-ականները եւ ըստ պաշտոնական հայտարարագրի, ինչ ունեցվածք ունեն: Այսպիսով, պատգամավոր Մաթևոս Ասատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարգրի համաձայն, ունի 5 հողամաս Արագածոտնի մարզի Ապարան համայնքում, հողին ամրակցված այլ անշարժ գույք, ավտոտնակ եւ նոր կառուցված ինքնակամ կառույց: Բացի այս, պատգամավորն ունի նաեւ 2007 թվականի թողարկման «ՈւԱԶ» եւ 2019 թվականի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայտարարագիրը ներկայացնելու պահին Ասատրյանը բանկում ունեցել է 258 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 1 մլն 500 հազար դրամ, եկամուտն էլ կազմել է պատգամավորական աշխատավարձը՝ 7 մլն դրամ եւ փոխառություն ստացված բանկից ՝ 389 հազար դրամի չափով: Ասատրյանի կնոջ հայտարարագրում միայն դրամական միջոցների մասին տվյալներ են՝ 500 հազար դրամ կանխիկ եւ մոտ 200 հազար դրամ բանկում:
Հավելենք, որ յուրաքանչյուր պատգամավոր որպես բնակվարձի փոխհատուցում ստանում է 100 հազար դրամ՝ համաձայն ՀՀ ԱԺ նախագահի 2018 թ-ի ապրիլի 3-ի թիվ ՆՈ-08-Ն որոշման։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից զանգվածային ստուգումներ եւ արտաքսումներ են սպասվում
Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից կոշտ քայլեր կձեռնարկվեն երկրի տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն...
ՔԱՐՏԵԶՆԵՐ. «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզներում հանվել են ԼՂԻՄ սահմանները». Արթուր Ղազարյան
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզնե...
ՌԴ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը
Ռուսաստանի ՊՆ արձագանքում, մասնավորապես, ասված է, որ կիսում են քաղաքացիների մտահոգությունը հաջորդ սերունդների համար Լեռն...
Ռուսաստանն Արցախում մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ փոխեց ռուս խաղաղապահների հրամանատարին
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում է ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս...