Ռուսաստանն Արցախում մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ փոխեց ռուս խաղաղապահների հրամանատարին
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում է
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս պահին ընթանում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության և ՌԴ ՊՆ պատվիրակության հանդիպումը: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին ներկայացնում են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը։ Այս մասին գրում է Armeniasputnik.am-ը։
Գենադի Անաշկինը ժամանակին ծառայել է Հարավսլավիայում, մասնակցել Չեչնիայի պատերազմներին ու Հարավային Օսեթիայի հակամարտությանը։
Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատար էր նշանակվել Ռուստամ Մուրադովը։ Վերջերս նա ավարտեց իր առաքելությունը, որից հետո այդ պաշտոնում նրան կարճ ժամանակով փոխարինեց գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Այժմ էստաֆետը փոխանցվում է Գենադի Անաշկինին։
Գենադի Վլադիմիրի Անաշկինը ծնվել է 1968 թվականին Կույբիշև քաղաքում (Սամարա)։ 1987 թվականին զորակոչվել է, ծառայությունն անցել է Գերմանիայում։ Ավելի ուշ ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարային ուսումնարանը։ 1998 թվականից ծառայել է 116 պարաշյուտադեսանտային առանձին գումարտակում, եղել է վաշտի հրամանատար։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից զանգվածային ստուգումներ եւ արտաքսումներ են սպասվում
Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից կոշտ քայլեր կձեռնարկվեն երկրի տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն...
ՔԱՐՏԵԶՆԵՐ. «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզներում հանվել են ԼՂԻՄ սահմանները». Արթուր Ղազարյան
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզնե...
ՌԴ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը
Ռուսաստանի ՊՆ արձագանքում, մասնավորապես, ասված է, որ կիսում են քաղաքացիների մտահոգությունը հաջորդ սերունդների համար Լեռն...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար...