Գուտերեշն ու Միրզոյանը քննարկել են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շաբաթ օրը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է Գուտերեշի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը։ Նրանք նաև քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակը և տարածաշրջանային համագործակցության և կայուն խաղաղության առաջմղման ջանքերը», – նշվում է հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է ՄԱԿ-ի աջակցությունը շարունակվող երկխոսությանը և խաղաղարար ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանում ՄԱԿ-ի կազմակերպությունների աշխատանքին։
«Գուտերեշը նույնպես ընդգծել է մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության կարևորությունը», – հավելել են գլխավոր քարտուղարի գրասենյակում:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից զանգվածային ստուգումներ եւ արտաքսումներ են սպասվում
Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից կոշտ քայլեր կձեռնարկվեն երկրի տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն...
ՔԱՐՏԵԶՆԵՐ. «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզներում հանվել են ԼՂԻՄ սահմանները». Արթուր Ղազարյան
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզնե...
ՌԴ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը
Ռուսաստանի ՊՆ արձագանքում, մասնավորապես, ասված է, որ կիսում են քաղաքացիների մտահոգությունը հաջորդ սերունդների համար Լեռն...
Ռուսաստանն Արցախում մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ փոխեց ռուս խաղաղապահների հրամանատարին
Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում է ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս...