«Մակրոնը Հիտլերի կերպարում». այս պատկերը թանկ է արժեցել ֆրանսիացու համար
Ֆրանսիայի Տուլոն քաղաքի դատարանը 10 հազար եվրոյի չափով տուգանել է ակտիվիստին, որը գովազդային վահանակի վրա Էմանուել Մակրոնին պատկերել է Ադոլֆ Հիտլերի կերպարում, հայտնել է Euronews-ը:
62-ամյա Միշել-Անժ Ֆլորին դատապարտվել է պետության ղեկավարին հրապարակայնորեն վիրավորելու համար: Դատավճռի կայացումից հետո տղամարդը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել: Ակտիվիստը կարծում է, որ դատարանը խախտել է իր՝ ծաղրանկարի իրավունքը:
«Չեմ կարողանում դրան հավատալ», - գրել է նա Twitter-ում: «Ծաղրանկարի իրավունքը հուղարկավորվեց Տուլոնում»:
Ֆլորիի փաստաբան Բերանժե Տուրնեն ասել է, որ «նախագահը, որն այդքան բուռն կերպով պաշտպանում է խոսքի ազատությունը, կարծում է, որ այդ ազատությունն ավարտվում է իր անձով»:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դատի է տվել Ֆլորիին հուլիսի վերջին, երբ Տուլոնի փողոցներում ցուցադրվել է գովազդային վահանակ, որտեղ երկրի ղեկավարը պատկերված է եղել Հիտլերի կերպարում: Նացիստական բանակի համազգեստով քաղաքական գործչի պատկերի աջ կողմում Երրորդ Ռեյխի դրոշի ֆոնին գրություն է եղել. «Հնազանդվիր: Պատվաստվիր»: Այսպիսով, պաստառի հեղինակը դեմ է արտահայտվել երկրում կարանտինի խստացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել
Հայաստանում սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1011 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
Նոյեմբերյանում տեղի կունենա զորահանդես. Սեպտեմբերի 21-Արցախյան 2-րդ պատերազմ. քաղաքապետարան
Սեպտեմբերի 21-ին` ժամը 10:00-ին, Նոյեմբերյանի Ազատության հրապարակում, Նոյեմբերյանի զորամասի զինծառայողների մասնակցությամ...
Կորոնավիրուսային բաժանմունքում մահճակալների 90%-ը զբաղված է. «Գյումրի» Բ/Կ
Գյումրի բժշկական կենտրոնի COVID-ի բաժանմունքում այս պահին բուժվում է 1 64 հիվանդ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 30...
«Պատգամավորի չափ բառադիություն չունենք, որ պարգևավճար չենք ստացել». պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյան
Քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել, թե պատգամավորի չափ բառադիություն չունենք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մխի...