Որևէ պատգամավոր դեռևս չի հրաժարվել պարգևավճարից․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ։ Գրում է MediaHub.am-ը։
Վաղ առավոտից պատգամավորները տեղեկացնում են, որ իրենց հաշվեհամարներին փոխանցվել է 381 420 դրամ։ Միևնույն ժամանակ, պարգևավճարներից հրաժարվելու կամ այդ գումարնը որևէ ծրագրի ուղղելու վերաբերյալ իշխանական խմբակցությունը բառ անգամ չի ասել։
Խորհրդարանից լրատվականի հետ զրույցում ասացին, որ ԱԺ նախագահի որոշմամաբ է պարգևավճար տրամադրվում խորհրդարանի աշխատակազմին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ որևէ պատգամավոր դեռևս դիմում չի ներկայացրել հաշվապահություն և չի հրաժարվել պարգևավճարից։
«Բացի այդ, պետք է նշեմ, որ ՀՀ անկախության տոնի առթիվ գումար է փոխանցվել նաև «100 տուն Արցախին» ծրագրին»,- նշեց Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպասում ենք ղեկավարներին Երևանում». Փաշինյանի ելույթը՝ ՀԱՊԿ-ում
Սպասում ենք ղեկավարներին Երևանում։ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ ՀԱՊԿ-ում։
Երբ Սյունիքն այլընտրանքային ճանապարհ կունենա․ Պապիկյանը ժամկետ նշեց
Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022թ–ի գարնանը։ Այս մասին սեպտեմբերի 16-ին...
Փոխվարչապետի արձագանքը՝ սահմանազատման գործընթացի մասին Զախարովայի հայտարարությանը
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ա...