Գրեթե ուշագնաց լինելու պայմաններում է Չարչյանը հիվանդանոց տեղափոխվել. Վարդևանյան
«Արմեն Չարչյանի գործում մեղադրական դատավճիռ կայացնելու որևէ ապացուցման շեմ հաղթահարված չի. չկա դա ուղղակի»,- այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը:
«Այս պայմաններում մարդուն կալանքի տակ սենց ֆետիշացված ձևով պահելը իրավունքի հետ առնչություն չունի: Իրավաբանությունը սրա մասին չէ: Իրավաբանությունը նրա մասին է, որ կալանավորումը ծայրահեղ միջոցն է, երբ ոչ մի այլ միջոցով հնարավոր չէ անձի պատշաճ վարքագիծ ապահովել: Ես ինձ այդ հարցն եմ հաճախ տալիս. նժարի վրա ի՞նչ շահ է դրված, որ ավելի կարևոր լինի, քան մարդու կյանքը, վաստակը, առողջությունը: Սա կարող է լինել վրեժխնդրություն, կարող է լինել բռնապետական ռեժիմի դրսևորման ամենադասական իրավիճակներից մեկը: Սա վախեցնող մթնոլորտ է: Ես ցավ եմ ապրում, որ ունենք նման տոտալ անգործության մատնված իրավական համակարգ»,- ասաց նա:
Վարդևանյանն ասաց, որ Արմեն Չարչյանը երեկ հիվանդանոց տեղափոխվել է գրեթե ուշագնաց լինելու պայմաններում. «Սա խոշտանգում է: Զարմանալի է, թե նման պայմաններում ինչ Բարձրագույն դատական խորհրդի մասին ենք խոսում, ինչ մակարդակի դատախազության մասին ենք խոսում»:
Հարցին, թե որոնք են լինելու իրենց գործողությունները, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Գործողություններ կան, որոնց մասին դեռեւս չենք բարձրաձայնում: Կփորձենք այս իրավիճակները միջազգային հանրությանը ևս ներկայացնել: Տեղյակ եմ, որ բժշկակական հանձնաժողով ձևավորելու և փորձաքննություն իրականացնելու մասով ևս գործողություններ կատարվում են»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սպասում ենք ղեկավարներին Երևանում». Փաշինյանի ելույթը՝ ՀԱՊԿ-ում
Սպասում ենք ղեկավարներին Երևանում։ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ ՀԱՊԿ-ում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի ու կառավարության անդամների երդման արարողությունը
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, սեպտեմբերի 10...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա աշխատանքի տեղավորման բյուրո չի, թեկնածուն պետք է ընտրվի․ Քոչարյանը՝ Ղազինյանի 3-րդ անգամ չընտրվելու մասին
Սա աշխատանքի տեղավորման բյուրո չի, թեկնածուն պետք է ընտրվի։ Այս մասին ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ղազինյանի չ...
Սյունիք գնալուց զգույշ եղեք, Հայաստանում այլևս չկա անվտանգային, պետական-պաշտպանական լիարժեք համակարգ․ Գեղամ Մանուկյան
Սյունիք գնալուց զգույշ եղեք,Հայաստանում այլևս չկա անվտանգային, պետական պաշտպանական լիարժեք համակարգ։ Այս մասին ԱԺ ամբիոն...