«Աջակցում ենք Թուրքիայի հետ երկաթուղու ապաշրջափակման խոսակցություն սկսելու մտադրութանը». հայտարարություն
Հանուն Հանրապետության Կուսակցության Քաղաքական Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ վերջին շաբաթներին տեղի ունեցած ազդակների փոխանակումը հնարավորություն են ընձեռել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը շփման եզրեր գտնեն հետագա երկկողմ հարաբերությունները կառուցելիս եւ ուղիղ, չմիջնորդավորված երկխոսություն ծավալեն դրա շուրջ։
Տարածաշրջանի պետությունների շահերի առկա համընթացությունը պետք է դիտարկել որպես բացված պատուհան, որից օգտվելն էապես կմեծացնի Հայաստանի Հանրապետության ներուժը որպես տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անվտանգության շահը որպես տարածաշրջանում պատասխանատու դերակատարի, պահանջում է, որպեսզի պաշտոնական Երեւանը սուվերեն դիրքորոշում ձեւակերպի հնարավոր գործընթացին ընդառաջ։
Հանուն Հանրապետության կուսակցությունն աջակցում է Թուրքիայի հետ ճանապարհների և երկաթուղու ապաշրջափակման խոսակցություն սկսելու գործող իշխանության մտադրությունը, հարցը սակայն դիտարկելով շատ ավելի խորքային՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայում խոսակցությունը, իսկ ապագայում նաև հարաբերություններ հաստատելու շուրջ բանակցությունները պետք է ունենան հստակ ռազմավարություն, և գործողությունների քարտեզ, որը չի կարող սահմանափակվել միայն հրապարակված օրակարգով: Թուրքիայի հետ ուղիղ խոսակցությունը, իսկ ապագայում հարաբերությունների հաստատումը կարող է արմատապես փոխել տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անխուսափելիորեն նվազեցնելով սպառնալիքներն ու մարտահրավերները:
Անհրաշեշտ ենք համարում ընդգծել, որ Թուրքիայի հետ խոսակցությունը, իսկ ապագայում բանակցությունները չի կարող լինել ի հաշիվ մեր ազգային շահերի արցախյան հիմնահարցի հետ փոխկապակցման և ցեղասպանությունից մազապուրծ իր բնօրրանից բռնի տեղահանված և աշխարհով մեկ սփռված մեր բյուրավոր ազգակիցների սերունդների արդար պահանջատիրության: Անկարայի հետ խոսակցություն և երկխոսություն սկսելուց առաջ պետք է հստակ հայտարարել, որ պաշտոնական Երևանը չի ներկայացնում սփյուռքին, ուստի Թուրքիայի իշխանություններն այսօր կամ ապագայում պարտավոր են գտնել մեր ժողովրդի սփյուռքյան հատվածի հետ ուղիղ երկխոսության ուղիներ:
Մոսկվայի կանխավ դրական արձագանքին զուգահեռ Երևանի և Անկարայի միջև ուղերձների վերջին փոխանակումների վերաբերյալ կարևորում ենք նաև տարածաշրջանում ակտիվ դերակատարում ունեցող այլ ուժային կենտրոնների վերաբերմունքը:
Մեր անկախ պետականության համար Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ընդունակությունն է որոշելու Հայաստանի պետականության որակը և ինքնիշխանության հեռանկարը:
Համոզված ենք որ Թուրքիայի հետ խոսակցությունն ինքնին բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից եւ դրականորեն կազդի տարածաշրջանում խաղաղության հաստատման, անվտանգության եւ կայունության միջավայրի վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաստաթղթի ստորագրման մասին. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանական լրատվականը խոսում է Տիգրանաշենի մասով փաս...