Քաղաքացիական անձ հայ գերուն Ադրբեջանում ծեծի են ենթարկել և խոշտանգել այնքան, որ խցում մահացել է. Թաթոյան
Ադրբեջանում պահվող հայ գերիներին ստիպել են, որպեսզի դրական խոսքեր ասեն իրենց հանդեպ վերաբերմունքի մասին, երբ նկարահանումներ են իրականացվել, հայ գերիների իրավունքների խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Սուտ տեղեկությունների ստացման նպատակը եղել է ակնհայտ։ Օրինակ՝ զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում (Զանգելան) եղել է հարսանիք կամ ծննդյան արարողություն, ինքը նռնակով պայթեցրել է տունը, ինչի հետևանքով մահացել է 50 ադրբեջանցի։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց շղթայված են պահել. հատուկ ձեռնաշղթաներով կապել են ջեռուցիչ մարտկոցներին, զրկել են սննդից», - ներկայացրեց Թաթոյանը։
Հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողներին, ովքեր մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին կամ արցախյան առաջին պատերազմին։
«Ծեծելով, խոշտանգելով ստացել են այդպիսի տեղեկություններ և դրա հիման վրա էլ ենթարկել են այդպիսի դաժան վերաբերմունքի», - ասաց Արման Թաթոյանը։
Պաշտպանի խոսքով՝ 20-ամյա ռազմագերիներից մեկին ստիպել են հագնել կանացի հագուստ, ենթարկել են նվաստացման։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ՝ քաղաքացիական անձանց ներգրավվելով։ Օրինակ, հիվանդանոցներում անցնող-դարձողները թքել են ռազմագերու վրա, ծեծել, բռնություն են գործադրել, և այդ ամենն արվել է հատուկ ծառայության աշխատակցի ներկայությամբ։
«Քաղաքացիական անձանց հանդեպ նույնպես դաժան է եղել վերաբերմունքը։ Մեզ մի տարեց մարդ տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ մեկ այլ քաղաքացիական անձ գերու ծեծի են ենթարկել և խոշտանգել այնքան, որ այդ մարդը խցում մահացել է և մարմինը մի քանի օր մնացել է խցում», - ներկայացրեց Թաթոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 21-ին հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն. նվիրված է լինելու զոհերի հիշատակին. Վարչապետ
2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը. որոշումն ընդունվեց կա...
Ադրբեջանի տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քարոզչություն են իրականացնում․ Լապշինը նկարներ է հրապարակել
Ադրբեջանն ակտիվորեն ագրեսիվ քարոզչություն է իրականացնում Հայաստանի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ու լու...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված հղի է մահացել
Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղ...
Նոր պայմանավորվածությու՞ն Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Հրապարակ»
Մի քանի օր է, ՊՆ նախարարի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում, պաշտոնական վարկածով «Զապադ-2021» ռազմավ...