Արայիկ Հարությունյանի համար եկել է իշխանությունը վայելելու ժամանակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար նույնպես քաղաքական ճգնաժամն անցյալում է, եկել է հետպատերազմական զրկանքներից հրաժարվելու եւ իշխանական հաճույքները վայելելու ժամանակը։ Օրերս Արցախի նախագահն Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին եւ ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանին ծառայողական թանկարժեք ավտոմեքենաներ է հատկացրել, մինչդեռ, հիշեցնենք, պատերազմից հետո՝ այս տարվա հունվարին, որոշում էր կայացրել՝ հավաքագրել բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող բոլոր թանկարժեք ծառայողական մեքենաները, աճուրդով վաճառել եւ ստացված գումարներն ուղղել պատերազմից հետո առկա սոցիալական անթիվ խնդիրների լուծմանը։
Ավելին, մարտին աճուրդի առաջին փուլն էր տեղի ունեցել, 6 ավտոմեքենա էին վաճառքի հանել, հավաքել էին նաեւ Թովմասյանի, ՊԲ հրամանատարի ավտոմեքենաները։ Իսկ հիմա ավելի թանկարժեք մեքենաներ են նրանց հատկացրել՝ Արզումանյանին տրամադրել են Տոյոտա Լենդ Կրաուզեր -200, իսկ Արթուր Թովմասյանին ԱԱԾ նախկին պետ Կամո Արզումանյանին, ապա պետնախարարին սպասարկող ծառայողական մեքենան են հատկացրել։ Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, նա պատերազմից հետո էլ առանձնապես խնայողությունների չի տրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Վիզաների սև շուկա է հայտնվել․ աֆղանները վճարում են 200-300 դոլար
Աֆղանստանում արտասահմանյան վիզաների սեւ շուկա է հայտնվել։Ինչպես հայտնում է lenta.ru-ը, Քաբուլի բնակիչ Մոհամադ Հարունը պա...
«Նրա՝ Շուշի գնալն ուղղակի փիառ էր». տան սեփականատերը պատմում է, թե ինչու էր արցախցի կինը փորձել Շուշի գնալ. NEWS.am
երջին խոսակցությունների ժամանակ Իզաուրան Բալասանյանն ասում էր՝ ես գնում եմ ռուս խաղաղապահների մոտ, հրաժարվելու եմ իմ ազգ...