ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես չեմ ասել «ա՛յ տվար», ասել եմ՝ «ա՛յ տղա»». Վահե Հակոբյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձավ ԱԺ-ում իր ներկայությամբ տեղի ունեցած վիճաբանությանն ու ծեծկռտուքին:
«Դուք ելույթ եք ունենում, Ձեզ էնտեղից ինչ-որ մեկը ռեպլիկ ա անում, և Դուք ասում եք՝ «Արան դու ես, ա՛յ տվար»,- Հակոբյանի խոսքը հարցազրույցի ժամանակ մեջբերեց լրագրող Պետրոս Ղազարյանը:
Ընդդիմադիր պատգամավորը, հակադարձելով լրագրողին, ասաց. «Ես չեմ ասել «ա՛յ տվար», ասել եմ՝ «ա՛յ տղա»: Սխա՛լ ա սղագրած: Էական չի՝ ինչ եմ ես ասել»:
-Ո՛չ, շատ էական է,- նրան հակադարձեց Պ. Ղազարյանը:
-Լա՛վ, օքեյ, իսկ ի՞նչ են ինձ ասում էնտեղից,- հարցրեց Հակոբյանը Ղազարյանին:
-Չէ՛, հլը սկսենք, թե Դուք ինչ եք ասում: Ձեր խմբակցության ղեկավարը շիշ ա շպրտում, Դուք «տվար» եք ասում, ու Դուք ասում եք՝ իրենք դա պլանավորե՞լ էին:
-Մի հատ էլ եմ ասում (սա թող հանկարծ չդիտվի որպես արդարացում): Ինքը ինձ ասում ա՝ «արա», ես իրան ասում եմ «արան դու ես, այ տղա»: Ու արդեն դրանից հետո իրանք երեքով իջնում են, այնտեղ արդեն պլանավորած էր՝ ով պետք ա հետևից գա: Առնետների նման հարձակվում են,- ասաց Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զարհուրելի է, որ Փաշինյանն ադրբեջանական տեղանուններով է նկարագրում Գորիս-Կապանի վիճակը
«Թիվ մեկ անհանգստությունս այն է, որ Կառավարության ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձը ադրբեջանական տեղանուններով է նկարագրում...