Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակի տեսություն
Օգոստոսի 27-31-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։
Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։
Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Օգոստոսի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը Երևանում Երևան քաղաքի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ. օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.50C (1998թ.), օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.70C (1960թ.) • օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22․60C։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն մեկնաբանում է Տավուշի հատվածում սահմանային միջադեպի մասին լուրը
Ինչպես քիչ առաջ հայտնեցինք՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մ...
ՌԴ սահմանապահները Սյունիքում շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանցի զինծառայողներին․ Հրապարակ
Մեր տեղեկություններով, Սյունիքի միջպետական ճանապարհը փակած ադրբեջանական զինուժը՝ մոտ 75 անձից կազմված, հայտնվել է ռուսակ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շուշիի մոտակայքում ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել թիրախավորելով խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ՄԻՊ
Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամ...
ՊՆ-ն հերքում է երկու հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի զինծառայողի վրա հարձակման մասին լուրերը
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի...