Ալիևն ընդունում է, որ իրենք են սկսել պատերազմը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է հղել Գուտերեշին
Որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից:
«Անդրադառնալով ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակաբար հնչեցվող ատելության խոսքին և ռազմատենչ հռետորաբանությանը՝ դեսպան Մարգարյանը շեշտում է, որ Ադրբեջանի նախագահի ս․թ․ օգոստոսի 14-ի հարցազրույցում վերջինս ընդունում է, որ հենց Ադրբեջանն է սկսել պատերազմը 2020թ․ սեպտեմբերին՝ փորձելով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
Նման կերպ պաշտոնապես հաստատվում են Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ խախտումները և գլոբալ համավարակի պայմաններում պատերազմի սանձազերծումը՝ ոտնահարելով նաև համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում զինված գործողությունները դադարեցնելու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչը»,- նշված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ես երբ 5 տարեկան էի ու գնում էի շուկա, այնտեղ շատ ադրբեջանցիներ միրգ-բանջարեղեն էին վաճառում․ Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած հայտարարու...
Քասախի համայնքապետը՝ Աննա Մկրտչյանի հայրիկը թալանել է 41 մլն դրամ․ 1-in.am-ի հաղորդմամբ՝ բացահայտվածը դեռ ծաղիկներն են
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքին պատճառվել է ավելի քան 41...
Ահավասիկ նորընծա արտաքին գործերի նախարարի առաջին քայլը մեր բարեկամ պետության հանդեպ․ Բաբայան
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբականն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պարսկերենին փոքրիշատե ծանոթ յուրաքանչյ...
Աղազարյանն այսօր իր ելույթում մի բան ասաց, որի վերաբերյալ Փաշինյանը վաղը բոլորիս պետք է պարզաբանի․ Բաբայան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հովիկ Աղազարյանն այսօր հայտնել է, որ «Փաշի...