«Որևէ բան սխալ չի ասել․ գաղտագողի ստորագրած անձը, եթե կապիտուլյանտ չէ, ի՞նչ է»․ Վանեցյան
«Պարզվում է՝ իրենց համար հենց ամենամեծ վիրավորանքը կապիտուլյանտն է, միանշանակ՝ կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ գաղտագողի ստորագրած անձը, եթե կապիտուլյանտ չէ, ի՞նչ է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ուղղված՝ Աննա Մկրտչյանի հարցին, այնուհետև նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին, ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ իրենց պատգամավորը որևէ բան սխալ չի ասել։
«Յուրաքանչյուր պատգամավոր գործում է իր ոճով, Աննա Մկրտչյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է և չի գործում անկախ: Մենք ինչ ասել ենք, բոլորը ուժի մեջ է, ոչինչ չի փոխվել: Այս իշխանությունները մեր երկիրը հասցրել են պարտության, տապալել են երկրի անվտանգային համակարգը, կոտրել են ազգի հաղթանակած ոգին և ուշ թե շուտ պատասխան են տալու դրա համար»,-նշել է Վանեցյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանի վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։«Արմենպրես»-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞վ առաջինը շիշը նետեց Հայկ Սարգսյանի վրա
Տեսանյութում երևում է, որ Հայկ Սարգսյանի խոսքերից հետո առաջինը Սեյրան Օհանյանը շշով հարվածեց Հայկ Սարգսյանին:Մանրամասներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասներ...
Ալիևի նոր մեղադրանքները Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ եթե ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին Հայաստանի ն...