Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ 70-ամյա հետիոտնը մահացել է
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում։ Օգոստոսի 18-ին, Ժամը 00։10-ի սահմանում, Երևանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածին առաջին օգնության են հասել քաղաքացիները, ապա նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաեւ Երեւանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։
Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ. Արման Թաթոյան
Ստացվող ահազանգերի համաձայն` այս պահին ադրբեջանական զինված ուժերը կրակում են Սոթքի լեռնանցքի ուղղությամբ: Այս մասին ֆեյս...
«Խմածությունս գրեք՝ էլ ավտո չեմ կարողանալու քշեմ, մի քանի 100 կիլո մարդ եմ, ո՞նց եմ քայլելու»․ հարբած վարորդը` պարեկայինի պետին
ՀՀ ոստիկանությունը բազմիցս անգամ հորդորել է, որպեսզի վարորդները ոչ սթափ վիճակում ավտոմեքենա չվարեն, մինչդեռ որոշ վարորդն...
Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է տեղի ունեցել
Այսօր, օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մ...
Կնոջ պարանոցին 24 ժամ անց կապտուկներ են հայտնվել, մինչդեռ հոսպիտալացվել էր ինսուլտով․ ՔԿ
2021 թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 12:20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ 11.08.202...