40 մարդ է մահացել Քաբուլի օդանավակայանում հրմշտոցի և կրակոցների պատճառով
Օգոստոսի 16-ից սկսած՝ առնվազն 40 մարդ է մահացել Քաբուլի միջազգային օդանավակայանում հրմշտոցի եւ կրակոցների պատճառով: Այդ մասին երեքշաբթի հայտնել է TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով օդանավակայանում գտնվող «Թալիբան» արմատական շարժման հրամանատարին:
Շարժման այս անդամի տվյալներով՝ մարդիկ մահացել են «օտարերկրյա ուժերի կողմից հրազենի կիրառման», ինչպես նաեւ հրմշտոցի պատճառով: Նա բնակչությանը հորդորել է չգալ օդանավակայան եւ «եւ չհավատալ այն կեղծ լուրերին, թե հնարավոր է թռչել արտերկիր»:
Ինչպես հեռուստաալիքին պարզաբանել են օդանավակայան եկած քաղաքացիները, իրենք հույս ունեն լքել երկիրը, քանի որ լսել են, թե ինչպես Քաբուլի մի քանի բնակիչներ նախօրեին կարողացեն են թռչել առանց վիզաների եւ անձնագրերի: Բացի այդ, երկրում տիրող անորոշության պատճառով խուճապի մատնված բազմաթիվ կանայք գալիս են օդանավակայան՝ վախենալով թալիբների ռեժիմի ներքո իրենց բարեկեցության համար: Tolo News-ը նշում է, որ չնայած տանը մնալու թալիբների կոչերին եւ ինքնաթիռների շասսիներից ընկնող մարդկանց ողբերգական մահերին, երկուշաբթի մարդկանց բազմությունը շարունակում է գալ օդանավակայան՝ երկրից հեռանալու հույսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Երեքշաբթի ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով վերսկսվել է ԱՄՆ դեսպանության աշխատակիցների եւ ամերիկյան ռազմական զորակազմի հետ համագործակցող աֆղանստանցիների տարհանումը Քաբուլից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպան...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ
Օգոստոսի 17-ին` ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ...
Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։«Հիմք ընդունելով վարչապետի...
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է հատել Արցախի արևմտյան հատվածում շփման գիծը, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊԲ
Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադր...