«Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս կանխատեսումների համար». Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոստովանել է՝ մենք կանխատեսելու հարցում շատ լուրջ պրոբլեմներ ունենք, և յուրաքանչյուրն իր տված կանխատեսման համար պետք է պատասխանատվություն կրի։ Հիշեցնեմ կառավարության սխալ և աղետաբեր մի քանի կանխատեսումներ․ - 2018թ․ նոյեմբեր՝ հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել։ ՀՀ վարչապետի այդ խոսքերն Իրանի քաղաքական դաշտում լուրջ դժգոհություն են առաջացնում։ - 2020թ․ մարտ՝ կորոնավիրուսը վտանգավոր չէ և մեզ չի հասնի, հետևաբար կանխարգելիչ միջոցառումներ անելու կարիք չկա։ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի պահանջը՝ օր առաջ փակել արտաքին սահմանները, կառավարության նիստում համարվում է անլուրջ։ - 2020թ․ հուլիս՝ Թուրքիան որևէ կերպ չի միջամտի Արցախի դեմ հնարավոր պատերազմին։ Վերլուծաբանների և լրագրողների ահազանգերը թուրքական «Բայրաքթարների» մասին կառավարության ղեկավարը համարում է խուճապի անհարկի տարածում։ - 2020թ․ օգոստոս՝ Հայաստանը սեփական արբանյակի կարիք չունի։ Սա ԲՏԱ այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանի խոսքն է, իսկ 2021-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանը մեղադրում է նախկիններին՝ արբանյակ չունենալու համար։ - 2020թ․ սեպտեմբեր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ․․․ ՀՀ իշխանության սխալ ու աղետաբեր կանխատեսումների շարքը շարունակեք ինքներդ։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս կանխատեսումների ու կրած հազարավոր մարդկային, նյութական ու տարածքային կորուստների համար»։ |
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26
Մեր աղբյուրներին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ կոլեգիայի այսօրվա հանդիպումից: Մասնավորապես, իր խոսքում, անդր...
Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ...