ԱԺ-ն փոխնախագահ է ընտրում․ ՔՊ-ն հայտարարեց՝ կապահովեն անհրաժեշտ ձայներ ընդդիմության ներկայացուցչի համար
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի անհրաժեշտ ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Չուզենալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորման բնականոն ընթացքը և ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները կառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։
Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրելու գործընթացն արդեն մեկնարկել է։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Վարչապետը վաղը աշխատանքային այցով կմեկնի երկրից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Տեղեկությունը հայտն...
Արևմտյան 7 երկիր ՌԴ-ին կոչ է արել «անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից»
Արևմտյան յոթ երկիր Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը: Համապատասխ...
Ռուսական կողմը դեմ է Գրիգորյանի ԱԳՆ նախարար նշանակմանը․ ինչ որոշում կկայացնի Փաշինյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից չորս օր անց նախարարի մեկ աթոռ թափուր է. խո...