Օրվա լրահոս

Արևմտյան յոթ երկիր Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը: Համապատասխան համատեղ հայտարարությունը տարածվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Ալբանիայի կողմից, գրում է vedomosti.ru-ն, հայտնում է Tert.am-ը:

«Այսօր մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը <...> անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը և չեղյալ հայտարարել Վրաստանի տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված անկախության ճանաչումը», - ասված է հայտարարության մեջ:

Երկրներն ափսոսանք են հայտնել այն առանչությամբ, որ Ռուսաստանը, իբր, շարունակում է խախտել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, դատապարտել են Ռուսաստանի Դաշնության «անօրինական ռազմական ներկայությունը», Աբխազիայի և Հարավային Օսիայի վերահսկողությունը, ինչպես նաև «Վրաստանի այս շրջանները միացնելու» քայլերը:

«Ռուսաստանի գործողությունները ակնհայտորեն խախտում են միջազգային իրավունքը», - ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: 2008 թվականի օգոստոսի 8 -ին, վրացական զորքերի ՝ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ մուտք գործելուց հետո, Ռուսաստանը դիմել է ռազմական գործողությունների:

Վերջին նորություններ