ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում հրդեհ է բռնկվել առևտրի միջազգային կենտրոնի շենքում
Չինաստանի Սիան քաղաքում հրդեհ է բռնկվել առևտրի միջազգային կենտրոնի շենքում։ Այս մասին հայտնում է Eventful China պարբերականը։
Ականատեսների նկարահանած տեսանյութերում երևում է սև ծխի խիտ սյունն աշտարակի վրա։
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են։