Արդյո՞ք կորոնավիրուսը փոփոխություններ է առաջացնում մարդու ԴՆԹ-ում
Կենսաբանները լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզել են, որ ո՛չ կորոնավիրուս SARS-CoV-2-ը, ո՛չ էլ կիրառվող պատվաստանյութերում օգտագործվող դրա մասնիկները մարդու ԴՆԹ-ում փոփոխություններ չեն առաջացնում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում:
Հայտնի է, որ մի շարք վիրուսներ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը և հեպատիտ B-ն, ունակ են միանալու մարդու ԴՆԹ-ին:
Որոշ գիտնականներ ենթադրություններ են հնչեցրել, որ կորոնավիրուսը ունի այդպիսի հատկություն: Այս ենթադրության համար հիմք են հանդիսացել որոշ առողջացած մարդկանց մոտ ՊՇՌ թեստի դրական արդյունքները։
Այս պնդումը ստուգելու համար ավստրալացի կենսաբանները ֆրանսիացի և բրիտանացի գործընկերների հետ լաբորատոր հետազոտություններ են անցկացրել և չեն գտել ոչ մի ապացույց, որ SARS-CoV-2-ը մարդու ԴՆԹ-ում փոփոխություններ է առաջացնում:
Հետազոտության հեղինակները կարծում են, որ այս արդյունքները կարող են լուրջ կլինիկական հետևանք ունենալ և խորհուրդ են տալիս բոլորին պատվաստվել:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսումը
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 2-ին՝ առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, կեսօրից հետո, սպասվ...
Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +40․․․+42 աստիճան
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հուլիսի 18-20-ը հանրապետության ողջ տարած...
Եվրոպայում ամենամաքուր օդն ունեցող քաղաքները
Շվեդական Ումեո քաղաքը զբաղեցրել է ամենամաքուր օդն ունեցող եվրոպական քաղաքների վարկանշային ցանկի առաջին հորիզոնականը: Վար...
Ճանապարհային ոստիկանները վաղը Սևանում իրականացնելու են «Ցռան Վերգո» անվանումը կրող հատուկ օպերացիա. SHAMSHYAN
Վաղը հուլիսի 31-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյ...