ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում ձերբակալվել են hրկիզման մեջ կասկածյալներին

Թուրքիայում ձերբակալվել են Մանավգատ քաղաքում անտառների հրկիզման մեջ կասկածյալներին, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուին: 

Իրավապահները հայտարարել են, որ ենթադրյալ մեղավորներից մեկին նկատել են կրակ վառելու ժամանակ: Քաղաքացիները պահանջել են կասկածյալին հանձնել ինքնադատաստանի համար: 

Այդ պահանջներից հետո Չավուշօղլուն ստիպված է եղել դեպքի վայր մեկնել: 

Նա ասել է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: 

Նշենք, որ Թուրքիայի տարբեր շրջաններում բռնկված հրդեհի դեմ պայքարի ընթացքում 80 օջախից 71-ն արդեն մեկուսացվել է: 

Վերջին տվյալներով՝ հրդեհների հետեւանքով տուժել է 180 մարդ, չորս մարդ զոհվել է:

Քաղաքականություն

Պատահարներ