Իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, սակայն Ռուսաստանը պատրաստ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարում է, որ լրջորեն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերից, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։
Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի հայտարարությունում ասվում է, որ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, սակայն Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կարգավորման համար, մասնավորապես մասնակցել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։
Մոսկվայում մտադիր են ակտիվորեն աշխատել Անդրկովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ ։
Ռուսաստանի ԱԳՆ - ն կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացմանը:
Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավ...
«Հայաստանը պետք է վերջ տա նման անպատասխանատու վարքագծին և կատարի իր պարտավորությունները». Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի հետ սահմանին...