ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ:
«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա։ Այն պայմանավորվածությունների, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:
ՀԱՊԿ կայքում հրապարակված փաստաթղթում արձանագրվում է, որ 2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ են զոհվել, չորսը՝ վիրավորվել:
Զասը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործվեն», – ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նա ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային իրավիճակի կայունացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը
Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահն...
Իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ, սակայն Ռուսաստանը պատրաստ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտարարում է, որ լրջորեն անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տ...