Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մութ էր, իրանց բլինդաժը մեզնից 10 մետր էր ներքև, միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացա՝ ինչ կատարվեց․ վիրավորում ստացած զինվոր

Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորված զինվորները պատրաստ են առողջանալուց հետո շարք վերադառնալ:«Կարաուլ էինք կանգնած, մառախուղ էր, մութ էր, իրանց բլինդաժը մեզնից…

Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորված զինվորները պատրաստ են առողջանալուց հետո շարք վերադառնալ:

«Կարաուլ էինք կանգնած, մառախուղ էր, մութ էր, իրանց բլինդաժը մեզնից 10 մետր էր ներքև, միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացա՝ ինչ կատարվեց», - պատմում է զինծառայող Դավիթ Ղազարյանը:

Անդրանիկ Ալեքսանյանը հիշում է, որ հակառակորդը հանկարծակի է սկսել կրակել: 

«Իրենք սկսեցին 03:30-ի մոտերը, մենք համարժեք պատասխանը տվեցինք, փորձում էինք ամեն ինչ անել: Ապաքինվելուց հետո պատրաստ եմ մեկնել իմ զորամաս ու շարունակել ծառայությունս նույն ձև՝ նորից պոստեր բարձրանալով ու մեր սահմանները պահելով», - ասում է Ալեքսանյանը:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի խոսքով՝ վիրավոր զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը բավարար է, մեկինը՝ միջին ծանրության:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները. Հոխիկյանի արձագանքը

«Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր, որ...

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիրքային զիջումներ ենք ունեցել, սակայն բարեբախտաբար հաջողվել է մինչև հրադադարի հաստատումը դիրքը վերագրավվել․ պատգամավոր

Ես կարող եմ ականատեսի աչքերից խոսել, քանի որ  ամբողջ գիշեր ես Վարդենիսում էի ու կարկոցների ձայները ակնհայտ լսելի էի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250