ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանի սահմանով Թուրքիա անցնող աֆղանստանցի փախստականների թիվն աճում է
Ամերիկացի զինվորականների՝ Աֆղանստանից դուրս գալու մասին պայմանավորվածություններից հետո հաճախակիացել են այդ երկրից Իրանի տարածքով Թուրքիա մուտք գործելու ապօրինի դեպքերը: Այդ անցումները տեղի են ունենում հիմնականում Վանի նահանգի հատվածից ու հաճախ տեղացի բնակիչների կողմից նկարահանվում և տարածվում են սոցցանցերում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում Իրանի կողմից Թուրքիայի սահմանն ապօրինի հատած ավելի քան 1500 փախստական է ձերբակալվել այդ երկրի համապատասխան ծառայությունների կողմից: Ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը Աֆղանստանից են:
Նշենք նաև, որ Թուրքիայում քիչ չեն փախստականների ապօրինի տեղափոխմամբ զբաղվող անձիք: Նրանք գումարի դիմաց փախստականներին գաղտագողի ճանապարհներով հասցնում են երկրի արևմտյան սահման, որտեղից արդեն փախստականները փորձում են անցնել Եվրոպա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարկուտ՝ թենիսի գնդակի մեծության
Արևմտյան Վրաստանում ` Գոմի լեռան վրա, թենիսի գնդակի մեծության կարկուտ է տեղացել։ Տեսանյութը հրապարակել է «Իմեդի» հ...
ՊՆ- հայտնում է հայկական կողմի զոհերի ու վիրավորների մասին
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հոխիկյանը՝ նոր պատերազմի հավանականության մասին
Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նոր պատերազմի հավանականությանը, Ադրբեջանի ու Հայաստանի կ...
Սոթքի հանքի մոտակայքում անկանոն կրակոցներ են հնչել, աշխատակիցները տարհանվել են
Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքու...