«Ակնհայտ է, որ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ապօրինի է». պաշտպան Էրիկ Ալեքսանյան
Գործերը միացնելու կամ անջատելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործով վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին որոշումները, ինչպես նաև նախաքննության ժամկետը երկարացնելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և դրանց ժամկետը երկարացնելու միջնորդություններ հարուցելու մասին որոշումներն ընդունում է միայն քննչական խմբի ղեկավարը: Այսինքն ակնհայտ է, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ապօրինի է և նրա նկատմամբ ընտրված կալանքը նույնպես, ուստի Ա․ Առուշանյանն անհապաղ պետք է ազատ արձակվի։ Այս մասի իր ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Առուշ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց միրառելու միջնորդություն հարուցելու մասին քննիչի միջնորդությունը կայացրել է քննիչ Խ․ Մեջլումյանը, այնինչ տվյալ գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավարն ըստ նյութերի, որոնք տրամադրվել են պաշտպանության կողմին և դատարանին հանդիսացել է քննիչ Արման Մանուչարյանը։
Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
Գործերը միացնելու կամ անջատելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործով վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին որոշումները, ինչպես նաև նախաքննության ժամկետը երկարացնելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և դրանց ժամկետը երկարացնելու միջնորդություններ հարուցելու մասին որոշումներն ընդունում է միայն քննչական խմբի ղեկավարը:
Այսինքն ակնհայտ է, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ապօրինի է և նրա նկատմամբ ընտրված կալանքը նույնպես, ուստի Ա․ Առուշանյանն անհապաղ պետք է ազատ արձակվի։
Ենթադրում եմ, որ ՀՔԾ-ն և Գլխավոր Դատախազությունը կփորձեն ներկայացնել իրականությունն այնպես, թե իբրև առկա է քննչական խմբի նոր ղեկավար նշանակելու մասին որոշում, որը շատ պատահաբար չի տրվել թե պաշտպանության կողմին և թե դատարանին։ Չի ստացվելու»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ովքե՞ր են տիրացել Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը
Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ժառանգության մի մասը բաժին է հասել միանգամայն կողմնակի մարդկանց: Ինչպես հաջողվել է...
«Ունենք կառուցված անորակ և գերթանկարժեք ճանապարհներ». տնտեսագետը՝ Հյուսիս-հարավ ճանապարհ ներդրումային ծրագրի մասին
Հյուսիս-հարավ ճանապարհ ներդրումային ծրագիրն իրականացնելու համար ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բավարար ինստիտուցիոնալ...
Արցախի ամբողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում
Արցախի Հանրապետության ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում։ Այս մասին տեղեկացնում են «Արցախգազ» ՓԲԸ֊...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերգեյ Շոյգուի դուստրը կադրեր է հրապարակել հոր հետ հանգստից
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դուստրը՝ Քսենիա Շոյգուն, իր ինստագրամյան էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակե...