Աթենքի օդանավակայանում թուրք ֆուտբոլիստները փաստի առաջ են կանգնել
Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չեն ընդունել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական Օլիմպիակոս ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։
Հունական կողմը թուրքական ակումբից պահանջել է նոր թեստ հանձնել, սակայն Գալաթասարայի ղեկավարությունը մերժել է պահանջը կատարել, որից հետո որոշում է կայացվել վերադառնալ Ստամբուլ։
Թուրքական մամուլը այս կապակցությամբ իր վրդովմունքն է հայտնել և մեղադրել հունական կողմին խտրականության մեջ։
Այս հարցը անգամ քննարկվել է Թուրքիայի և Հունաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Ե...
ՀՐԱՏԱՊ. Այսօր Ադրբեջանիցիները կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում. ունենք 3 վիրավոր. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հա...
Էրդողանը` Ստամբուլի հայկական տաճարի մոտ պարի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սադրանք է անվանել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պ...
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում ՀՀ տարածք մուտք գործելիս
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվող պահանջները:...