ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեք մեր հողերի վրա նորից մեր համար ապրենք․ քաշաթաղցի տեղահանվածների բողոքի ակցիան
Արծրուն Հովհաննիսյանն ասում էր հաղթելու ենք, հաղթելու ենք։ Հիմա պարտվել ենք, Արծրուն Հովհաննիսյան արի մեզ պատասխան տուր, որ չենք հաղթել։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Քաշաթաղի բնակիչներից մեկը։
«Այսօր 68 հազար դրամ գումար են տալիս, չգիտես դրանով գդալ առնես, ափսե առնես, աթոռ առնես, վարձը տաս։ Ի՞նչ առնես դրանով, որ ապրես։ Հունվարից մինչև հիմա հյուրընկալության գումարը չի լինում։ Մենք գնացել ենք Քաշաթաղ, 10 տարի իմ երեխաները մանկություն չեն տեսել, չարչարվել ենք, բնակարանը մենք ենք կառուցել։ Մեզ թող ասեին, որ պատերազմ է լինելու, չենք հաղթելու, ոչ մի բան մի արեք։
Մեր գումարը կհավաքեինք, այսօր այստեղ տուն կգնեինք»,-նշեց Քաշաթաղից տեղահանված բնակչուհին։
Քաշաթաղից տեղահանվածները նշում են, որ եկել են Հայաստան և չգիտեն՝ ինչ անեն։
«Մեզ փոխհատուցումն էլ պետք չէ։ Տարեք մեր հողերի վրա նորից մեր համար ապրենք։ Ի՞նչ կա էստեղ։ Իրար գլխի են հավաքել»,-ասաց քաշաթաղցին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները. Հոխիկյանի արձագանքը
«Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր, որ...
Գրիգորի Խաչատուրովն ազատվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գրիգորի Խաչատուրովին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու ոստիկան փորձում են կարգավորել խաչմերուկում մեքենաների ընթացքը
Համացանցում տեսանյութ է տարածվել նորացված ոստիկանների մասնակցությամբ, որտեղ երկու ոստիկան փորձում են կարգավորել խաչմերու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ
Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան...