Մենք դեռ երկար ժամանակ դիմակ կկրենք. Վրաստանի առողջապահության փոխնախարար
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակն իսկապես ուշադրություն է պահանջում, այս շաբաթ գրանցվում է կորոնավիրուսով վարակման 1000-ական դեպք, ինչը, իհարկե, ուշադրության արժանի է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, գրում է Грузия Онлайн կայքը:
Նրա խոսքով, եթե պատվաստումն արագ չտարածվի և չպահպանվեն կանոնները, ապա ենթադրյալ նոր շտամների հետ կապված ռիսկերը բարձր կլինեն:
«Համաճարակաբանական իրավիճակն իսկապես ուշադրություն է պահանջում, այս շաբաթ գրանցվում է 1000-ական դեպք, ինչը, իհարկե, ուշադրության կարիք ունի: Մենք երկար ժամանակ չենք կարողանա հրաժարվել դիմակ կրելուց: Մենք բոլորս պետք է դա հասկանանք և հետևենք կանոններին: Մեկ այլ լուծում է պատվաստումների ծրագրի արագ իրականացումը: Եթե պատվաստումները արագ չտարածվեն, և մենք չպահպանենք կանոնները, առաջացող նոր շտամների դեպքում ռիսկերը բարձր են»,-հայտարարել է Գաբունիան:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Ե...
Կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները. ՄԻՊ-ը` արցախցիներին
Ադրբեջանական իշխանությունների խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար կոչ եմ անում Արցախի մեր հայրենա...
Դիմորդների 50%-ը չի հաղթահարել անցողիկ շեմը «Հայոց լեզու» առարկայից»․ Լուիզա Սարգսյան
ԲՀԿ-ական Լուիզա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիմորդների 50%-ը չի հաղթահարել անցողիկ շեմը, կտրվել է «Հայոց լեզ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում ու մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...