ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոչիում անձրևների հետևանքով ջրի կրիտիկական մակարդակ է գրանցվել
Սոչիում փողոցները վերածվել են գետերի, որոնցով հնարավոր է տեղաշարժվել միայն նավակով կամ լողալով: Ուժգին հոսանքը քշում-տանում է անգամ մեքենաները։
Առողջարանային քաղաքում ջրհեղեղ է սկսվել առատ տեղումների պատճառով, որոնք սկսվել էին նախորդ օրը: Միանգամից մի քանի գետ դուրս է եկել ափերից: Նկուղներն ու շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ:
Հորդառատ անձրևների հետևանքով ջրի կրիտիկական մակարդակ է գրանցվել Սոչիի Խերոտա և Մացեստա գետերում, ինչի հետևանքով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը բնակիչներին հորդորել է պատրաստվել հնարավոր տարհանմանը և հավաքել անհրաժեշտ իրերը:
Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում բնակչությանն օգնելու նպատակով հերթապահում են «Կուբան ՍՊԱՍ»-ի և «Սոչիի փրկարար ծառայության» անձնակազմերը:
Մի շարք գետերում ջրի մակարդակը բարձրացել է կրիտիկական մակարդակի, վնասվել է լողափի ենթակառուցվածքը, մի քանի պանսիոնատներ եւ հյուրանոցներ, որոշ փողոցներ հեղեղվել են: Լողափերը փակ են, լողալն արգելվում է, էքսկուրսիաները չեղյալ են հայտարարվել: Բնակիչներին խնդրում են պատրաստել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը՝ տարհանման դեպքի համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում ահաբեկչությունների շարք է կանխվել․ հրապարակվել են կադրեր
Ռուսաստանի Դաշնությունում օրերս ահաբեկչությունների շարք է կանխվել: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանի խորհրդարանում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և իշխանությունների ներկայացուցիչների միջև խորհրդարանի շենքում ծեծկ...
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ականջօղ կրելու պատճառով արտասահմանցու են դանակահարել
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի շքերթ անցկացնելու դեմ հանդես եկողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի բնակիչներից մեկը դանակով հարձ...
Հայտնաբերվել է Կամչատկայում օրերս վթարի ենթարկված А-26 ինքնաթիռի «սև արկղը»
Հայտնաբերվել է Կամչատկայում օրերս վթարի ենթարկված А-26 ինքնաթիռի «սև արկղը»։ Այս մասին հայտնում է Պալանա բնակավայրի վարչ...