ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում ահաբեկչությունների շարք է կանխվել․ հրապարակվել են կադրեր
Ռուսաստանի Դաշնությունում օրերս ահաբեկչությունների շարք է կանխվել: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներն ահաբեկչություններ էին պատրաստում Մոսկվայում, Աստրախանում և Կաբարդա-Բալկարիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրությանը:
Նշվում է, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում սպանվել է 6, ձերբակալվել՝ 2 ահաբեկիչ։
«Ռուսաստանի տարածքում կանխվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից 2021 թվականի ամռանը պլանավորված ահաբեկչությունների շարք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վնասազերծվել է 6 և ձերբակալվել 2 հանցագործ», - ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ:
Մասնավորապես՝ Մոսկվայում խմբավորման անդամը նախատեսել էր մարդաշատ վայրում պայթյուն իրականացնել ինքնաշեն ռումբով. անցած հինգշաբթի նրան ձերբակալել են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոչիում անձրևների հետևանքով ջրի կրիտիկական մակարդակ է գրանցվել
Սոչիում փողոցները վերածվել են գետերի, որոնցով հնարավոր է տեղաշարժվել միայն նավակով կամ լողալով: Ուժգին հոսանքը քշում-տան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանի խորհրդարանում ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և իշխանությունների ներկայացուցիչների միջև խորհրդարանի շենքում ծեծկ...
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ականջօղ կրելու պատճառով արտասահմանցու են դանակահարել
Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի շքերթ անցկացնելու դեմ հանդես եկողների բողոքի ակցիայի ժամանակ տեղի բնակիչներից մեկը դանակով հարձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերմանիայում հեղեղվել է Porsche-ի ավտոսրահը
Գերմանիայում հորդառատ անձրևների հետևանքով Հայլբրոն քաղաքում գտնվող Porsche-ի կենտրոնի առաջին հարկը և կայանատեղին հեղեղվե...