Երկու խորհուրդ՝ ընտրություններին ընդառաջ. Դավիթ Անանյան
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկու խորհուրդ՝ ընտրություններին ընդառաջ․
1. Անհրաժեշտ է պարտադիր գնալ քվեարկության և պարտադիր քվեարկել որևէ ուժի օգտին։ Ցանկալի է ընտրել այն ուժին, որը, ամենայն հավանականությամբ, հաղթահարելու է անցողիկ շեմը և հայտնվելու է խորհրդարանում, հակառակ պարագայում քվեարկության չգնալով, կամ բոլորին դեմ քվեարկելով, կամ «չանցողիկ» քաղաքական ուժի օգտին քվեարկելով, ըստ էության, համաձայնվում եք այն մտքի հետ, որ ձեր ձայնը հնարավոր է «բաշխվի» ձեզ համար ոչ ցանկալի քաղաքական ուժի օգտին։
2. Ընտրեք այս պահին քաղաքական իշխանության հավակնորդներից այն ուժին, որը ձեր պատկերացմամբ (ազնվորեն դատելով)՝
ա) ունի բավականաչափ փորձ, հմտություններ ու կարողություններ՝ առնվազն առաջնահերթ լուծելու մեր երկրի առջև ծառացած արտաքին անվտանգության հետ կապված բոլոր խնդիրները (սահմանների անձեռնմխելիության վերականգնում, հետկապիտուլիացիոն իրավիճակի բեկում, բանակաշինություն և այլն),
բ) ունի հստակ պատկերացումներ, թե ինչպես պետք է վերադառնալ հավասարակշռված արտաքին քաղաքականությանը՝ վերականգնելով արժանապատիվ հարաբերությունները Հայաստանի ռազմավարական (պոտենցիալ ռազմավարական) և տարածաշրջանային գործընկերների հետ, ինչպես նաև վերադարձնելով Հայաստանի՝ «տարածաշրջանային գործոնի» դերակատարությունը,
գ) որն ունի մեր երկրի տնտեսական զարգացման համար հստակ սահմանված ռազմավարական նպատակներ և դրանք իրագործելու՝ առնվազն ուղենիշային առաջնահերթություններ»։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց... Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու...
Պաշտպանության բանակը հայտարարությամբ է հանդես եկել
Արցախի պաշտպանության բանակը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.«Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայ...
Հայկական Ալ լճերում լողալիս ադրբեջանցի կապիտան է խեղդվել. Ռազմինֆո
Հունիսի 17-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանում Ալ լճերում լողալիս խեղդվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայ...
«Սա խիստ վտանգավոր ու դատապարտելի երևույթ է». ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ վարչապետի պաշտոնակատարի երեկվա` 2021թ. հունիսի 17-ի հավաքի մշտադի...