ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք նոր փաստաթուղթ պետք է ստորագրենք Ռուսաստանի հետ»․ Գագիկ Ծառուկյան
«Ռուսաստանի հետ մենք պետք է վերականգնենք մեր կապը, մեր հարաբերությունները։ Մենք նոր փաստաթուղթ պետք է ստորագրենք՝ ռազմաքաղաքական»,- Հ1-ի տաղավարում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ մենք արդեն ունեք փոխադարձ համաձայնագիր, նոր պայմանագրի հետ նորությունը ի՞նչն է լինելու, ի՞նչը պետք է խորացնենք, Ծառուկյանն ասաց․ «Մենք նոր փաստաթուղթ պիտի ստորագրենք, քանի որ իրադարձություն է փոխվել․ երեկ Էրդողանն ու Ալիևը Շուշիում, մեր հողում, հյուպատոսարանի հարց բարձրացրեցին, փաստաթուղթ ստորագրեցին, որ Թուրքիան Ադրբեջանին աջակցելու ա, որ էսքան ժամանակ էդպիսի բան չի եղել՝ ցանկացած պատերազմի դեպքում կողքն ա կանգնելու և պաշտպանելու է Ադրբեջանին»։
Պ․ Ղազարյանի հարցին՝, թե մենք Ռուսաստանի հետ ունեք արդեն նման պայմանագիր, ԲՀԿ ղեկավարը կրկին հակադարձեց՝ պնդելով, թե չունենք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Ալիևին պաշտոնապես ասում եմ. Նիկոլ Փաշինյան
Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց: Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրուշոյի ելույթը` Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ
Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության հրապարկում հանրահավքի վերջում բեմ հրավիեց Լևոն Քոչարյանին և Սիրուշոյին:Սիրուշոն եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչո՞ւ ՔՊ ներկայացուցչին տրամադրված է 2 խոսափող, իսկ մյուսներին՝ 1». Կարին Տոնոյան
«Ինչո՞ւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցչին տրամադրված է 2 խոսափող, իսկ մյուսներին՝ 1»,- Հանրայինի եթեր...