Ծառուկյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին. Էդ գումարները բանկիրները չեն փակելու, իշխանությունն է փակելու
Ես այստեղ եմ ձեզ ասելու այսօրվա վիճակը, երկրի վիճակը, տնտեսության վիճակը, մեր ժողովրդի վիճակը, կարգավիճակը: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Գյուրիում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Մենք ուզում ենք ունենալ անվտանգ հայրենիք, հզոր պետություն: Մինչեւ չկարողանանք ժողովրդին ապահովել աշխատանքով, չկարողանանք մեր ժողովրդի վարկերը, տույժերը փակել, անհնար է, որ մենք ուզենանք հզոր պետություն: Հզոր պետություն լինում է այն ժամանակ, երբ ժողովուրդը բարեկեցիկ կյանքով ապրում է, ոչ թե ամեն ընտանիք ճարահատյալ մի քանի վար է կերցնում, որ տունը պահի:
Ցանկացած ընտանիք 2-3 վարկ ունի, եւ մեկը վերցնում է, որ մյուսը փակի, որ փողոցում չհայտնվի: Տույժ տուգանքներն այնքան են շատացել, որ մարդը հույս չունի փակելու: Մյուս կողմից աշխատանք չկա: Դրա համար անձամբ ես հաշվարկել եմ, որ մինչեւ 3 մլն դրամի վարկերը ներվեն: Խոսքը 2 մլն բնակչի մասին է: Դա կազմում է մեկ մլրդ դոլար»,- ասաց նա:
Ծառուկյանն անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքին, թե ի՞նչ կլինի բանկիրների վիճակը, եթե այդքան ծավալով վարկեր բանկիրները փակեն. «Ժողովուրդ ջան, բանկիրները չեն փակելու: Եթե բանկիրների վրա դնենք, բանկիրը կտրաքի, տնտեսությունն էլ կավիրվի: Եթե մենք գանք իշխանության, իշխանությունն է այդ գումարը փակելու անմիջապես: Գումար ենք բերելու: Մեկ մլրդ-ը տրամադրելու ենք ժողովրդի վարկերին, մնացածը ներդրում ենք անելու:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը կրկին գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել «Տելեգրամի» իր ալիքում, գրառմանը կից նաև հրապարակել գաղտ...
«Ունենալու ենք 2 թունել՝ երբևէ ՀՀ-ում նախադեպը չունեցող երկարությամբ». Պապիկյան
«Հաջորդ ամիս կհայտարարվի մրցույթ Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար»,- այս մասին Կապանում «Քաղաքացիական պայ...
Բաքվի բռնապետին սպասելու են տհաճ անակնկալներ, որոնց մասին նրա մտքով նույնիսկ չի անցնում. Վարդան Ոսկանյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Իսլամական համագործակցության կազմակ...
Հայտնի է թե ինչ նվեր է տվել Բայդենը` ՌԴ նախագահին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին բյուրեղապակյա քանդակ և արևային ակնոց է նվիրել։ Տեղեկությունը հայ...