Բաքվի բռնապետին սպասելու են տհաճ անակնկալներ, որոնց մասին նրա մտքով նույնիսկ չի անցնում. Վարդան Ոսկանյան
«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Իսլամական համագործակցության կազմակերպության հեռավար գագաթնաժողովի ընթացքում Բաքվի բռնապետն անհանգստություն է հայտնել այն հեռանկարից, որ Հայաստանը կարող է ամրապնդել հարաբերությունները մահմեդական երկրների հետ։
Կուզենայի վստահեցնել, որ այդ անհանգստությունը միանգամայն տեղին է, քանի որ «Պատիվ ունեմ» դաշինքն իր տեսլականում հատուկ կարևորում է հարաբերությունների սերտացումն ու բարեկամության ամրապնդումն իսլամական տերությունների հետ։
Ընդ որում, Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք արաբական պետությունների հետ առկա կապերի զարգացումը և որակական նոր մակարդակի բարձրացումն ամենևին միակ ուղղությունը չի լինելու, և Բաքվի բռնապետին սպասելու են տհաճ անակնկալներ այնպիսի դեպքերով, որոնց մասին նրա մտքով նույնիսկ չի անցնում»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Միքայել Մինասյանը կրկին գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել «Տելեգրամի» իր ալիքում, գրառմանը կից նաև հրապարակել գաղտ...
Հայտնի է թե ինչ նվեր է տվել Բայդենը` ՌԴ նախագահին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին բյուրեղապակյա քանդակ և արևային ակնոց է նվիրել։ Տեղեկությունը հայ...
Սերգեյ Լավրովը կհանդիպի Մևլութ Չավուշօղլուի հետ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 30-ին կայցելի Անթալիա, որտեղ բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնա...
Ծառուկյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին. Էդ գումարները բանկիրները չեն փակելու, իշխանությունն է փակելու
Ես այստեղ եմ ձեզ ասելու այսօրվա վիճակը, երկրի վիճակը, տնտեսության վիճակը, մեր ժողովրդի վիճակը, կարգավիճակը: Այս մասին, ա...