ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը
Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի ճանաչում ԿԸՀ կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը, և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ Կարծում ենք՝ այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։
Նշենք, որ կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում:
Դեմոկրատական կուսակցության առաջնորդի հեռացումը կասկածի տակ է դնում հունիսի 20-ի ընտրությունների օրինականությունն ընդհանրապես։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նմանատիպ որոշումներ մեկ անգամ չէ, որ կայացնելու է և սա թույլ է տալիս կասկածել նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ հետագա արդարությանը: Միասին պաշտպանենք պետությունը ցանկացած անօրինական քայլերից»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Ալիևին պաշտոնապես ասում եմ. Նիկոլ Փաշինյան
Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց: Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստան» դաշինքի հանրահավաքը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կապիտուլյանտը պատահաբար մտել է միջազգային ակումբ ու սկսել է բադի ձայներ հանել. Արթուր Վանեցյան
Ձայնագրությունը նրա մասին է, թե Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատու մոտեցմամբ ինչպես բերեց ու հասցրեց մեզ պատերազմի, այսօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Ծեծկռտուք ու հայհոյանք Փաշինյանի երթի մասնակիցների ու ԲՀԿ շտաբի աշխատակիցների միջև. 24news
24news-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է տեղի ունեցել ծեծկռտուք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երթի մասնակիցն...