Հլը սրանց մտածելակերպը. մեզ մեղադրում են ամենաաներելի մեղքի մեջ, փող ենք վերցրել, որ մեր երեխաներին տանենք, գցենք պադվալ. Ա. Ղուկասյան

«Լույսի ճրագ» ֆեյսբուքյան էջը տեսանյութ է տարածել, թե ինչպես են զոհվածների մասունքները տեղափոխում Աբովյանի դիահերձարան:

Ավելի վաղ անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանն ասել էր. «Խելոք մնացեք, թե չէ այն տեսանյութն էլ կհրապարակեմ, թե ոնց եք բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմիններն ուազիկից: Դա էլ հո ձեր շենքի տեսախցիկների նկարածն է»։ 

«Մայրեր, ցավներդ տանեմ, ինձ ներեք, բայց սրանք, իրոք, չափներն անցել են։ Մեզ մեղադրում են ամենաաներելի մեղքի մեջ, փող ենք վերցրել, որ մեր երեխաներին տանենք, գցենք պադվալ։ Հլը սրանց մտածելակերպը։

Ներողություն՝ տեսանյութում ծնողներից մի քանիսը հայհոյում են։

Սա վերջը չէ, էլի սխալ արտահայտություն, թեմա, էլի վիդեոներ են հայտնվելու»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է Ա. Ղուկասյանը։ 

Նա նաև անդրադառնում է երեկ Երևանի Սարյան փողոցում անցկացված Գինու փառատոնին ու դրա մասնակիցներին. 

«Մեկ-մեկ որ հավաքվում ենք կառավարության կամ ՊՆ-ի շենքի մոտ, մի քանի անգամ դիմել եմ՝ ազգ, ժողովուրդ, եկեք մեր կողքը, լուրջ խնդիր է, քաղաքականություն չէ, մեր երեխաների հարցն է։ ...

Ճիշտ են ասում՝ յարեն տիրոջն է ցավեցնում։ Ձեզ ինչ՝ փորներդ կուշտ լինի, տակներդ չոր»։ 

Ուշքի եկեք»։ 

Քաղաքականություն