Հասարակություն

Սև լիճը ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվելու հանգամանքը լուրջ վտանգ է․ Թաթոյան

Սև լիճը ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվելու հանգամանքը լուրջ վտանգ է․ Թաթոյան

Սև լիճը ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվելու հանգամանքը լուրջ վտանգ է, որովհետև այդտեղից են ձևավորվում ոռոգման և խմելու ջրի համակարգերը, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Գեղարքունիքի մասով էլ նշեց, որ խոշորավազան կա, որը ևս հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ըստ Թաթոյանի՝ ջրային պաշարների հետ կապված լուրջ խնդիր կա:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ ՄԻՊ-ը նշեց.
«Երկու իրավիճակ ունենք, առաջին՝ Ադրբեջանի զինվորականները ֆիզիկապես ներկա են մեր կոնկրետ տարածքներում, երկրորդ՝ նրանք նշանառության տակ են պահում իրենց դիտարկման ներքո գտնվող վայրերը: Շատ վատ է, որ մարդու իրավունքների կոմպոնենտը համարժեք ուշադրություն չունի: Դելիմիտացիայի ու դեմարկացիայի պայմաններում իրավունք չունենք ամբողջը տանենք, մտցնենք քաղաքական, ռազմական կոմպոնենտների մեջ: Մենք մոռանում ենք, որ այնտեղ մարդիկ կան»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250