Մրցույթ է հայտարարել, ու հաղթել են իմքայլական պատգամավորների օգնականները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի իշխանությունը նպատակ ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր վստահելի անձանց թիվը ավելացնել:
Բանն այն է, որ իշխանության նպատակը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո այդ հանձնաժողովին ավելի շատ լծակներ հատկացնելն է, որպեսզի կարողանան անցանկալի կերպարներին պատժել կոռուպցիայի դեմ պայքարի հնչերանգի տակ։
Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ հիմա իշխանությունը հավատարիմ անձանց է փորձում գործուղել այդ հանձնաժողով, և այս պահին էլ կադրային փնտրտուքի մեջ են ու փորձում են գտնել այնպիսի անձանց, որոնք կկարողանան այնտեղ «գործ անել»: Պարզվում է՝ արդեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի երկու օգնականներ` Համազասպ Դանիելյանի և Սոս Ավետիսյանի օգնականները, «գործուղվել են» հանձնաժողով։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարել, ու հաղթել են պատգամավորների օգնականները: Չնայած այն բանին, որ հեղափոխական իշխանությունը հայտարարել էր, որ կոռուպցիան իսպառ վերացնելու են Հայաստանից, բայց մինչև այսօր այդ հայտնի կոռուպցիոներները բացահայտված, կալանավորված կամ դատապարտված չեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Բայրամովի կոչը՝ Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Հայաստանին կոչ է արել «Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաննե...