ԿԸՀ-ը նիստ է հրավիրել. ո՞ր կուսակցությունների ընտրացուցակներն են հաստատվել, ո՞վ է դուրս մնացել

ԿԸՀ-ը նիստ է հրավիրել` կուսակցություններին ընտրական ցուցակները հաստատելու և ԱԺ արտահերթ ընտրություններին գրանցելու համար:

Այս պահին որոշել է գրանցել «Քաղաքացիական պայմաանգիր», «Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Պատիվ ունեմ» կուսակցություններին և կուսակցական դաշինքներին` ընտրական ցուցակններն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար:

 

Քննարկվեց նաև «Արդար Հայաստան» կուսակցության հարցը:

Նշվեց, որ ցուցակում եղել է մեկ թեկնածուի մասով բացթողում, նրան 48 ժամ է տրամադրվել բացթողումը լրացնելու համար: Խոսքը վերաբերում է Դավիթ Գրիգորյանին:

 

Պակասող տեղեկանքը չի ներկայացվել։ Քանի որ ժամկետը լրացվել է, նրա թեկնածությունը մերժվեց:

«Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվեց, բնականաբար՝ առանց Գրիգորյանի:

 

Նիստը շարունակվում է, մանրամասները` հաջորդիվ: