LՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աբովյանի հակատուբերկուլոզային դիսպանսերի դիահերձարանի հատակին մեծաթիվ զինվորների մարմիններ են պահվում

Աբովյանի Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած: Այս մասին հայտնում է Mediaport-ը:

Նշենք, որ ծնողները փորձում են այս պահին մուտք գործել դիահերձարան, բայց ոստիկանները շրջափակել են մուտքը՝ ստելով, թե այնտեղ զինվորների մարմիններ չկան:
 

Аuroranews-ի զանգերն ուղղված Պաշտպանության նախարարությանը և Առողջապահության նախարարությանը դեռ անպատասխան են մնացել: