Վաղարշակ Հարությունյանը կմեկնի Մոսկվա․ Փաշինյան
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը մոտ ժամանակներում կմեկնի Մոսկվա։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ մայրաքաղաքում բանակցությունների թեմաներից է լինելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքում ու Գեղարքունիքում։
«Կարծում եմ՝ մենք պետք է մի քանի հարցի պատասխան ստանանք։ Եվ պետք է շարունակենք խորացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի ու դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինուժի ծառայողները Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածում մի քանի կմ առաջ եկան ՀՀ տարածք՝ հայ-ադրբեջանական մի քանի բանակցություններ են ընթացել ռուսական կողմի միջնորդությամբ։ Հակառակորդը որոշ հատվածներից հետ է քաշվել, սակայն չի շտապում ամբողջովին հեռանալ Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանից ռազմական օգնություն է խնդրել։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ ցանկանում է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, բայց պատրաստ է ուժային տարբերակի, եթե բանակցություններն արդյունք չտան։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում, որ Ադրբեջանը պետք է զորքերը քաշի. Փաշինյանը մանրամասնում է
Այս րոպեներին Հայաստանի վարչապետի պաշտանակատարը ԱԺ-ում մասնակցում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին:
Հայտնի է Այվազյանի հրաժարականի պատճառը․ ArmLur.am
Երեկ Անվտանգության խորհրդի նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպիսի առաջարկ էր արել․«Առաջարկը հետևյալն է՝ մ...