Հայտնի է Այվազյանի հրաժարականի պատճառը․ ArmLur.am
Երեկ Անվտանգության խորհրդի նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպիսի առաջարկ էր արել․«Առաջարկը հետևյալն է՝ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, այն կողմ, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»:
ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը Փաշինյանին հորդորել է անվտանգության խորհրդի նիստին նման հայտարարությամբ հանդես չգալ: Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել ու ԱԳ-ի հետ չհամաձայնեցված հայտարարություն է արել, որից հետո նախարարը հրաժարական է ներկայացրել:
ArmLur.am-ի տեղեկություններով ԱԳ փոխնախարարները Այվազյանի հրաժարականից հետո եւս հրաժարականի դիմումներ են ներկայացրել, որը կհրապարակվի առաջիկայում:
Աղբյուրները փոխանցել են նաև, որ հրաժարականների շքերթը շարունակվելու է. բանն այն է, որ ՀՀ Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ եւս հրաժարականի դիմումներ են գրել: Նույն վիճակն է նաեւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում: ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյանները Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո որոշել են հեռանալ համակարգից:
ArmLur.am-ի տեղեկություններով հրաժարականի դիմումները կառավարությունից խնդրել են դեռեւս չհրապարակել, մինչեւս իշխանությանը կհաջողվի հրաժարվածներին փոխարինողներ գտնել: Սա նշանակում է, որ պետական համակարգում կոլապս է ու անիշախանություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը տարակուսանք է հայտնել Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞ նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը` սահմանային խնդիրը լուծելու համար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում, որ Ադրբեջանը պետք է զորքերը քաշի. Փաշինյանը մանրամասնում է
Այս րոպեներին Հայաստանի վարչապետի պաշտանակատարը ԱԺ-ում մասնակցում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին: