ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը հայտարարել էր Սև լճից դեպի Բիչենեկի տարածքում միջանցքի ստեղծման մասին

Սև լիճ կոչվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն է, ուժի գործադրմամբ միջանք ստեղծելը Սև լճից դեպի Բիչենեկի տարածք, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

«Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակը ուժային գործողություն չի անում, այլ դիմում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հենց ՀԱՊԿ-ն ու այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ իրավիճակի ռազմական ճանապարհով հանգուցալուծմանը», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ ռազմական լուծման չգնալը նաև նպատակ ունի ՀԱՊԿ երկրներին ինքնաբերաբար չներքաշել ռազմական լուծման մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն