Բաթումի–Ստամբուլ բոլոր չվերթները չեղարկվել են
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, չեղարկվել են Բաթումիի օդանավակայանից դեպի Ստամբուլ նախատեսված բոլոր չվերթները։ Այս մասին հայտնում է «Գրուզիա-Օնլայն»-ը։
Տեղեկատվության համաձայն՝ Ստամբուլ ուղևորություն իրականացնելու համար նախատեսված է եղել երեք չվերթ՝ երկու՝ Turkish Airlines-ի և մեկ՝ Pegasus Airlines-ի կողմից։ Բաթումիի օդանավակայանից հայտնել են, որ վատ եղանակային պայմանների պատճառով չվերթները չեն իրականացվել, իսկ դրանց վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։
Միևնույն ժամանակ նշվում է, որ այսօրվա համար Բաթումիի օդանավակայանից դեպի Մոսկվա, Թել Ավիվ և Սոչի նախատեսված է ևս հինգ չվերթ։ Օդանավակայանի տվյալներով՝ տվյալ ուղղություններով չվերթները առայժմ չեն չեղարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում. մանրամասներ
Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքակա...
Կխանգարի արդյոք քամու արագությունը տոնածառի լույսերի վառման արարողությանը
Առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում...
Մոսկվայում ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերն է գրանցվել
Անցած ուրբաթ ձմեռն իր հերթական փորձն է ձեռնարկել Մոսկվայի մարզի տարածքում հաստատվելու համար։ Ցուրտ մթնոլորտային ճակատը,...
Կմնա արդյոք Սևակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին
Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայ...